ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Սկսվել է ռուսների որս

Սկսվել է ռուսների որս
15.06.2012 | 18:16

Եվրոպայի առաջնությունում ռուս երկրպագուների խելագարությունները չէին կարող չտալ իրենց արդյունքը: Մենք արդեն տեղեկացրել ենք ծխարձակող ճայթուկները, աթոռները խաղադաշտ նետելու, սպասարկու անձնակազմի նկատմամբ բռնություններ թույլ տալու, խաղերից հետո լեհերի հետ բախումներ կազմակերպելու, որպես հետևանք, դրանց հաջորդած ՈՒԵՖԱ-ի քայլերի, վայ-մարզասերների նկատմաբ տեղի իշխանությունների բացած դատական գործերի, առանձին երկրպագուների երկրից արտաքսելու մասին: Թվում է, թե այսքանով ամեն ինչ պիտի գնար դեպի բնական պարպում: Սակայն ոչ: Լեհաստանում ու, մասնավորապես, Վարշավայում կատարյալ սպառնալից է դարձել բոլոր այն մարդկանց վիճակը, ովքեր կրում են ռուսական խորհրդանիշներ կամ պարզապես խոսում են ռուսերեն: Քաղաքում հայտնվել են խմբեր, որոնք ռուս հայտնաբերելու դեպքում հաշվեհարդարի համար միանգամից անցնում են գրոհի: Ռուսական կողմին բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով հրահանգ է տրվել պահպանել ծայր զգուշավորություն, և սա չի վերաբերում միայն տուրիստներին: Առաջնության խաղերը մեկնելու դիտածները զանգվածաբար հանձնում են ֆուտբոլային խաղերի ունեցած տոմսերը, շտապում են վայրկյան առաջ վերադառնալ հայրենիք: «Մուրճով» ու «մանգաղով» սեփական պատրիոտիզմը ցուցանելը, ինչպես երևում է, իր սև գործն արեց:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3401

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ